ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    25.12.2012| 00:38
    ...թե Հայաստանում քաղաքականությունն արմատներ է ձգել ամեն տեղ, անգամ մշակութային ոլորտներում: Քաղաքական խաղեր են տալիս նույնիսկ առաջին հայացքից ապաքաղաքական թվացող մշակութային գործիչները:
  • Երկու նախագահների մայրամո՞ւտը

    Երկու նախագահների մայրամո՞ւտը

    25.12.2012| 00:34
    Կարելի՞ է ԲՀԿ և ՀԱԿ առաջնորդների որոշումները դիտարկել որպես քաղաքական ասպարեզից առաջին և երկրորդ նախագահների սահուն «դուրսգրում»:
  • Ամեն ինչ` ինչպես միշտ, ամեն ինչ` առաջին անգամ. ճանապարհը շարունակվում է

    Ամեն ինչ` ինչպես միշտ, ամեն ինչ` առաջին անգամ. ճանապարհը շարունակվում է

    25.12.2012| 00:29
    Կյանքը, ինչպես տեսնում եք, չվերջացավ, և աշխարհն էլ հեռու է իր վերջին օրից: Թեպետ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ բովանդակություն է հաղորդվում «վերջ»-ին: Ինչ-որ իրադարձություններ ու դեպքեր հասան իրենց տրամաբանական ավարտին, բնականաբար: Նույնքան բնականաբար ինչ-որ իրադարձության վերջը այլ իրադարձության սկիզբն է: Ընդամենը: Բարեբախտաբար, թե դժբախտաբար: Նայած մեկնակետին: 2012 թվականն ավարտվում է, և արդեն սկսվել են Սուրբ ծննդյան տոները: Ամբողջ մեկ տարով մենք մեծացանք, մեզնից ոմանք հեռացան` լույս իջնի նրանց հոգուն, ոմանք լույս աշխարհ եկան` շարունակելու մարդկության պատմությունը, ամեն ինչ` ինչպես միշտ: Ամեն ինչ` առաջին անգամ: Եվ ճանապարհը շարունակվում է:
  • Խիստ են նեղված

    Խիստ են նեղված

    25.12.2012| 00:25
    ՀԱԿ-ից դուրս չեկած կուսակցություններում և բուն ՀՀՇ-ում ահավոր մեծ դժգոհություն կա Տեր-Պետրոսյանից, որ վերջինս, ինչպես իր նախագահության տարիներին, այնպես էլ հիմա, այդքան ականջալուր եղավ իր երբեմնի մամլո խոսնակ Լևոն Զուրաբյանին, որին այդ պաշտոնում նշանակելու ջատագովներն էին եղել Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը, ովքեր, գնալով Հրանտ Մաթևոսյանենց տուն, ասել էին, որ խելոք-ինտելիգենտ, լեզուներ իմացող տղա է, Լևոնին հարմար է:
  • Կեղծ «տեղեկատվական պայքարն» ու հայտնի «բոչկա գլորողները»

    Կեղծ «տեղեկատվական պայքարն» ու հայտնի «բոչկա գլորողները»

    25.12.2012| 00:23
    ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ ռուսական ներկայությունը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում զգալի է եղել: Ռուսական ներկայությունն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական ու մշակութային, այլև տնտեսական դրսևորում: Պետք է նշել, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը միանշանակ ընթացք չի ունեցել:
  • Ասել ենք` անում ենք

    Ասել ենք` անում ենք

    25.12.2012| 00:20
    ՄՀՀ-ում շաբաթ օրը մեկնարկած ՕԵԿ արտահերթ համագումարին, ինչպես երևաց, երկու կողմերն էլ` ՕԵԿ-ն էլ, ՀՀԿ-ն էլ, ի խորոց սրտի և բավականին հանգամանալից էին պատրաստվել: Այն Սերժ Սարգսյանին պաշտպանելու հրապարակային առաջին հայտն էր, որն էլ հավուր պատշաճի ներկայացվեց: (Դահլիճը նրբաճաշակ սպիտակ ծաղիկներով էր զարդարված, լեփ-լեցուն էր ՕԵԿ հավատավոր անդամներով), ամեն բան ավելի անկաշկանդ էր ու անկեղծ, ինչը չկար ՀՀԿ համագումարի ժամանակ:
  • Կլինի՞ ազատական գաղափարախոսություն կրող թեկնածու

    Կլինի՞ ազատական գաղափարախոսություն կրող թեկնածու

    25.12.2012| 00:15
    Հրանտ Բագրատյանն ազնվորեն արեց այն ամենը, ինչ կարող էր ստեղծված իրավիճակում: Դեկտեմբերի 24-ին «Ազատություն» կուսակցությունը առաջադրեց նրա թեկնածությունը, բայց ինքը` Բագրատյանը, դեռ վերջնական որոշում չի ընդունել և այդ որոշումը պայմանավորում է Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումով:
  • Բեթղեհեմի մանուկը

    Բեթղեհեմի մանուկը

    25.12.2012| 00:13
    Ծնկի եկեք Բեթղեհեմի Մանկան առջև։ Ընդունեք այս պարզ ճշմարտությունը, որ Երկնքի թագավորությունը խոնարհների ու պարզերի համար է։ Ձեր նվերները բերեք Ինձ` Քրիստոս մանկանը. երկրի ճշմարիտ իմաստուններին վայել ձեր իսկական նվերները։
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.12.2012| 00:07
    Ոսկորներիս մեջ անցյալն է նիրհում. Եթե մի կաթիլ Դու ցող անձրևես, Ես կնորոգվեմ Քո ծաղկանց բույրով ՈՒ մյուռոնի պես կհոսեմ հանդարտ` Դեպի իմ նախնյաց մեղքերը բոսոր:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.12.2012| 00:05
    Տիրոջ հանդեպ երկյուղը զվարճացնում է սիրտը և պարգևում ուրախություն, խնդություն ու երկար կյանք։ Ով երկյուղ է կրում Տիրոջից, նա բարիք կստանա հետո և իր վախճանի օրը կօրհնվի։